Լրահոս

26.03.2015 15:10


ԵՄ–ն կոչով դիմել է ԼՂ հակամարտության կողմերին

ԵՄ–ն կոչով դիմել է ԼՂ հակամարտության կողմերին

Եվրոպայի հարևանության քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի մասին հրապարակված ԵՄ ամենամյա զեկույցում Եվրոպական միությունը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կնպաստեն լարվածության աճին, և կխաթարեն խաղաղ գործընթացը, ինչպես նաև իր աջակցությունը հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

Փաստաթղթում նշվում է, որ թեև անցյալ տարի լրացել է հրադադարի ստորագրման 20-ամյակը, ԼՂ հակամարտության կարգավորման հարցը շարունակում է փակուղում մնալ. անվտանգության առումով իրավիճակը շարունակում է լուրջ խնդիր լինել միջադեպերի ու զոհերի համապատկերին, որոնց թիվն աննախադեպ է 1994–ից ի վեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը