Եվրահանձնաժողովը ՀՀ–ին կոչ է արել մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները նախաձեռնել ԸՕ փոփոխություններ
Եվրահանձնաժողովը երեկ իր հրապարակած՝ Հայաստանում Եվրամիության հարևանության քաղաքականության ծրագրին վերաբերող փաստաթղթում ամփոփել է Հայաստանի հետ համագործակցությունն ու ներկայացրել առաջարկներ:
«ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատել են իրենց հանձնառությունը Արևելյան գործընկերության շրջանակում համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրենց համագործակցությունը զարգացնելու և ուժեղացնելու ուղղությամբ: ԵՄ-ն և Հայաստանը վերջերս հաջողությամբ ավարտել են Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո նոր միջազգային պարտավորությունների հետ համատեղելի հետագա իրավական համաձայնագրի շրջանակի սահմանման աշխատանքները: Սա հնարավորություն կտա երկու կողմերին շուտով մեկնարկել ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը, երբ հաստատվեն համապատասխան բանակցությունների մանդատները»,-ասված է փաստաթղթում: Այս մասին հայտնում է «newsline.am»–ը։
Ըստ փաստաթղթի՝ 2014 թվականին Հայաստանն առաջընթաց է արձանագրել մի քանի երկկողմանի համաձայնագրերի ուղղությամբ: ԵՄ-Հայաստան Վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. մարտից, Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ ծրագրերին և գործակալություններին:
«Հայաստանը շարունակել է իր ժողովրդավարացման անցումային գործընթացը, մասնավորապես կապված սահմանադրական բարեփոխումների հետ: Դեռևս անհրաժեշտ է հասցեագրել մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին առնչվող որոշ խնդիրներ: Հայաստանը մշակել է մի շարք ոլորտների օրենսդրական ակտեր, որոնք համահունչ են ԵՄ կանոնների և ստանդարտների պահանջներին: Այդ օրենսդրական ակտերը հաճախ մնացել են ընդունման կիրարկման ենթակա: Հարակից բարեփոխումները մշակվել են, սակայն չեն ներդրվել: Շարունակվում է դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության բացակայութունը: Կոռուպցիայի դեմ պայքարը ևս շարունակում է մնալ առանցքային խնդիր: Ազատ իրավաբանական օգնության իրավունքի ուղղությամբ արձանագրվել է առաջընթաց:
Հայաստանը շարունակել է իրականացնել կուռ մակրոտնտեսական քաղաքականություն, ինչպես օրինակ աղքատության կրճատման և սոցիալական ներգրավվածության ուղղությամբ: 2014թ. շարունակվել է տնտեսական գործունեության դանդաղելու միտումը: Շարունակվել են նաև հարկային վարչարարության բարեփոխումները: Առաջարկվում է ներդնել ավելի մեծ ջանքեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ»,- նշված է փաստաթղթում:
Նշված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման մտահոգության լուրջ խնդիր է շարունակում մնալ, քանի որ հրադադարի դեպքերը և միջադեպերը հասել են ռեկորդային մակարդակի, շարունակվում է հակամարտութան շուրջ ռազմատենչ հռետորաբանությունը և սպառազինության ավելացման մրցավազքը:
Մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները նախաձեռնել ընտրական օրենսդրության փոփոխություններ՝ համաձայն ԵԱՀԿ/ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի արված առաջարկություններին,
Մշակել և իրականացնել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն,
Հետաքննել մարդու իրավունքների պաշտպանների վրա հարձակման և ահաբեկման դեպքերը, ապահովել օրենքի արդյունավետ կիրարկումը, այդ թվում` 2008թ. մարտի 1-ի բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ, ոստիկանական կալանքի տակ գտնվողների հանդեպ կոշտ վերաբերմունքի մասին պնդումների և պատշաճ իրավական գործընթացի խախտմաների վերաբերյալ,
Արագացնել դատական և հարկադիր մարմինների բարեփոխումները և իրականացնել ՀՀ իշխանությունների բարեփոխմանն առնչվող օրակարգը, ինչպես նաև իրականացնել դրան առնչվող բարեփոխումների օրակարգը, շարունակել հանրային կառավարման բարեփոխումները, ատիվացնել կոռուպցիայի կանխարգելումը և վերջինիս դեմ պայքարը,
Նպաստել ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին՝ հավատարիմ մնալով Մինսկի խմբում ստանձնած պարտավորություններին; խուսափել իրավիճակը լարող և խաղաղ գործըթացը խաթարող գործողություններից և հայտարարություններից,
Իրականացնել առևտրին առնչվող միջազգային օրենսդրության և ստանդարտների մոտարկում` ավելի բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացման նպատակին հասնելու նպատակով:
Փաստաթղթում նաև նշված է. որ ընտրություններից մեկ տարի անց ՀՀ Կառավարությունը չի սկսել Ընտրական օրենսգրքում փոխոխություններ կատարելու գործընթացը, ինչը խորհուրդ էր տվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը:
ԶԼՄ-ների և և խոսքի ազատության հարցում 2014 թվականին էական զարգացումներ չեն գրանցվել: Թեև կառավարության և պետական պաշտոնյաների քննադատությունն ընդհանուր առմամբ հանդուրժվում է և ինտերնետի օգտագործման սահմանափակումներ չեն կատարվում, մի շարք հարցեր շարունակում են տաբու մնալ: Մեդիադաշտը բավարար չափով անկախ չէ: Հեռարձակվող լրատվամիջոցներում որևէ զարգացում չի նկատվել բազմակարծության ապահովման, ինչպես նաև ԶԼՄ-ների սեփականության թափանցիկության հարցում:
Առաջընթաց է նկատվել ազատ իրավաբանական օգնության իրավունքի հարցում: Մեծացել է հանրային պաշտպանների թիվը: Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ ավելացել է բնակչության այն խմբերի թիվը, որոնք իրավաբանական անվճար օգնության իրավունք ունեն: Սակայն ազատ իրավաբանական օգնության մասին տեղեկատվության պակասը շարունակում է խոչընդոտել արդարադատության հասանելիությունը:
Արդար դատաքննության իրավունքի հարցում ևս էական զարգացումներ 2014-ին չեն նկատվել:
Եվրահանձնաժողովը ՀՀ–ին կոչ է արել մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները նախաձեռնել ԸՕ փոփոխություններ
Եվրահանձնաժողովը երեկ իր հրապարակած՝ Հայաստանում Եվրամիության հարևանության քաղաքականության ծրագրին վերաբերող փաստաթղթում ամփոփել է Հայաստանի հետ համագործակցությունն ու ներկայացրել առաջարկներ:
«ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատել են իրենց հանձնառությունը Արևելյան գործընկերության շրջանակում համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրենց համագործակցությունը զարգացնելու և ուժեղացնելու ուղղությամբ: ԵՄ-ն և Հայաստանը վերջերս հաջողությամբ ավարտել են Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո նոր միջազգային պարտավորությունների հետ համատեղելի հետագա իրավական համաձայնագրի շրջանակի սահմանման աշխատանքները: Սա հնարավորություն կտա երկու կողմերին շուտով մեկնարկել ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը, երբ հաստատվեն համապատասխան բանակցությունների մանդատները»,-ասված է փաստաթղթում: Այս մասին հայտնում է «newsline.am»–ը։
Ըստ փաստաթղթի՝ 2014 թվականին Հայաստանն առաջընթաց է արձանագրել մի քանի երկկողմանի համաձայնագրերի ուղղությամբ: ԵՄ-Հայաստան Վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. մարտից, Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ ծրագրերին և գործակալություններին:
«Հայաստանը շարունակել է իր ժողովրդավարացման անցումային գործընթացը, մասնավորապես կապված սահմանադրական բարեփոխումների հետ: Դեռևս անհրաժեշտ է հասցեագրել մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին առնչվող որոշ խնդիրներ: Հայաստանը մշակել է մի շարք ոլորտների օրենսդրական ակտեր, որոնք համահունչ են ԵՄ կանոնների և ստանդարտների պահանջներին: Այդ օրենսդրական ակտերը հաճախ մնացել են ընդունման կիրարկման ենթակա: Հարակից բարեփոխումները մշակվել են, սակայն չեն ներդրվել: Շարունակվում է դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության բացակայութունը: Կոռուպցիայի դեմ պայքարը ևս շարունակում է մնալ առանցքային խնդիր: Ազատ իրավաբանական օգնության իրավունքի ուղղությամբ արձանագրվել է առաջընթաց:
Հայաստանը շարունակել է իրականացնել կուռ մակրոտնտեսական քաղաքականություն, ինչպես օրինակ աղքատության կրճատման և սոցիալական ներգրավվածության ուղղությամբ: 2014թ. շարունակվել է տնտեսական գործունեության դանդաղելու միտումը: Շարունակվել են նաև հարկային վարչարարության բարեփոխումները: Առաջարկվում է ներդնել ավելի մեծ ջանքեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ»,- նշված է փաստաթղթում:
Նշված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման մտահոգության լուրջ խնդիր է շարունակում մնալ, քանի որ հրադադարի դեպքերը և միջադեպերը հասել են ռեկորդային մակարդակի, շարունակվում է հակամարտութան շուրջ ռազմատենչ հռետորաբանությունը և սպառազինության ավելացման մրցավազքը:
Երկրի առաջընթացի մասին հաշվետվության հիման վրաՀայաստանին առաջարկվում է իրականացնել մի շարքգործողություններ`
Փաստաթղթում նաև նշված է. որ ընտրություններից մեկ տարի անց ՀՀ Կառավարությունը չի սկսել Ընտրական օրենսգրքում փոխոխություններ կատարելու գործընթացը, ինչը խորհուրդ էր տվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը:
ԶԼՄ-ների և և խոսքի ազատության հարցում 2014 թվականին էական զարգացումներ չեն գրանցվել: Թեև կառավարության և պետական պաշտոնյաների քննադատությունն ընդհանուր առմամբ հանդուրժվում է և ինտերնետի օգտագործման սահմանափակումներ չեն կատարվում, մի շարք հարցեր շարունակում են տաբու մնալ: Մեդիադաշտը բավարար չափով անկախ չէ: Հեռարձակվող լրատվամիջոցներում որևէ զարգացում չի նկատվել բազմակարծության ապահովման, ինչպես նաև ԶԼՄ-ների սեփականության թափանցիկության հարցում:
Առաջընթաց է նկատվել ազատ իրավաբանական օգնության իրավունքի հարցում: Մեծացել է հանրային պաշտպանների թիվը: Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ ավելացել է բնակչության այն խմբերի թիվը, որոնք իրավաբանական անվճար օգնության իրավունք ունեն: Սակայն ազատ իրավաբանական օգնության մասին տեղեկատվության պակասը շարունակում է խոչընդոտել արդարադատության հասանելիությունը:
Արդար դատաքննության իրավունքի հարցում ևս էական զարգացումներ 2014-ին չեն նկատվել:
Մանրամասները՝ «newsline.am»–ում։