Լրահոս

26.03.2015 14:53


ԵՄ-ից ժողովրդավարության և մարդու իրավունքների կոչ Ադրբեջանի իշխանությանը

ԵՄ-ից ժողովրդավարության և մարդու իրավունքների կոչ Ադրբեջանի իշխանությանը

Եվրամիության հանձնաժողովի՝ Եվրոպական հարեւանության ծրագրի երկրների հետ կապված մարտի 25-ին հրապարակած զեկույցում, որում անդրադարձ է կատարվել 2014 թվականին այդ երկրներում գրանցված թերություններին եւ ձեռք բերված հաջողություններին, Ադրբեջանին վերաբերող հատվածում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների կոչ է արվել պաշտոնական Բաքվին:

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ «Meydan TV» հեռուստաալիքի կայքի փոխանցմամբ՝ զեկույցում Եվրամիությունը հայտնում է, որ Ադրբեջանում դեպի ժողովրդավարություն անցման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների բնագավառում կտրուկ հետընթաց է տեղի ունեցել:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում խստորեն սահմանափակվել են քաղաքացիական հասարակական կազմակերպությունների գործունեությունը, մի շարք ճանաչված իրավապաշտպաններ կալանվել են, մյուսներին արգելվել է ելքը երկրից, եւ սառեցվել նրանց բանկային հաշիվները:

ԵՄ-ն Ադրբեջանի իշխանությանը կոչ է արել բարելավել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառում իրավիճակը եւ քաղաքացիական հասարակության համար ավելի լավ քաղաքական ու իրավական պայման ստեղծել:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը