Լրահոս

26.03.2015 13:29


Սուր շնչառական հիվանդությունների նվազման միտում է նկատվում

Սուր շնչառական հիվանդությունների նվազման միտում է նկատվում

ՀՀ–ում գրիպի համաճարակ չկա, 1900 հիվանդների թիվն էլ իջել է 1400–ի։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Ըստ նրա՝ եթե սուր շնչառական հիվանդություններ ունեցողների թիվը հինգ կամ ավելի անգամ գերազանցում է համաճարակային շեմը, դա արդեն որպես բռնկում է գնահատվում: ՀՀ–ում վերջին տվյալներով այդ հիվանդների թիվը գերազանցում էր համաճարակային շեմը շուրջ մեկ ու կես անգամ:

Մուրադյանի խոսքերով՝ հոսպիտալացված 602 հիվանդներից 599-ը 0-18 տարեկան երեխաներ են, որոնցից երեք քառորդը՝ դպրոցական տարիքի։

Բանախոսը նշել է, որ այս ընթացքում յուրաքանչյուր մանկապարտեզ խիստ ուշադրության տակ է գտնվել. եթե սուր շնչառական հիվանդություններ են եղել, ապա դրանք փակվել են.

«Մարզերում փակել են 7 մանկապարտեզ՝ 5-ը՝ Արագածոտնում, 1-ը՝ Տավուշի մարզում, մեկը՝ Վայոց ձորի մարզում»։

Նախարարի հավաստմամբ՝ սուր շնչառական հիվանդությունների նվազման միտում է նկատվում, որը կլինի օրինաչափ:

«Կարող ենք արձանագրել, որ այդ վտանգը սպառվեց»,- ասել է Մուրադյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը