Տնտեսական

26.03.2015 12:54


«Նաիրիտ»–ի աշխատողները պահանջագիր կներկայացնեն Կառավարությանն ու ԱԺ–ին (լրացված)

«Նաիրիտ»–ի աշխատողները պահանջագիր կներկայացնեն Կառավարությանն ու ԱԺ–ին (լրացված)

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 11.00–ից, ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ։ Կառավարությունից, սակայն, դեռ ոչ ոք ցուցարարներին չի ընդունել։

Մեր թղթակցի փոխանցմամբ՝ նաիրիտցիները մտադիր են Կառավարությանը 9 կետից բաղկացած պահանջագիր ներկայացնել։ Աշխատողներն, ամենայն հավանականությամբ, կշարժվեն ՀՀ Ազգային ժողով՝ պահանջագիրը ներկայացնելու նաև խորհրդարանական խմբակցություններին։

Փետրվարին աշխատանքից կրճատված նաիրիտցիները պահանջում են մինչև աշխատավարձի պարտքի ամբողջական մարումը սառեցնել բանկերից վերցրած վարկերի վճարումները, հետաձգել երեխաների ուսման վարձերի, կոմունալ ծախսերի վճարումները, վերահաշվարկել թոշակառու աշխատակիցների թոշակները, ինչպես նաև մարել 18-25 ամսվա աշխատավարձի պարտքը և այլն։

...

Ցուցարարները Կառավարությունից շարժվել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, որտեղից նույնպես ընդունելության չարժանանալով՝ երթով հասել են ԱԺ։

«Նաիրիտ»–ի աշխատողների հաջորդ ցույցը նախատեսված է շաբաթ՝ ժամը 11.00–ին, Բաղրամյան 26–ի դիմաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը