Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 25-ին՝ ժամը 14.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Այգեգործների փողոցի թիվ 17 տան մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Ալիկ Կ.-ին: Նա խոստովանել է, որ փետրվարի վերջին Վիլնյուսի փողոցի հարևանությամբ գտնվող իր տնակում հյուրընկալելով 1972 թ. ծնված Ալբերտ Հ.-ին` գողացել է նրա բջջային հեռախոս: Կատարվում է հետաքննություն:
Կանչել է տուն և գողացել հեռախոսը
Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 25-ին՝ ժամը 14.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Այգեգործների փողոցի թիվ 17 տան մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Ալիկ Կ.-ին: Նա խոստովանել է, որ փետրվարի վերջին Վիլնյուսի փողոցի հարևանությամբ գտնվող իր տնակում հյուրընկալելով 1972 թ. ծնված Ալբերտ Հ.-ին` գողացել է նրա բջջային հեռախոս:
Կատարվում է հետաքննություն: