Աշխարհ

26.03.2015 09:47


ՌԴ ԱԽ. «ԱՄՆ–ը Ռուսաստանի դեմ կարող է «գունավոր հեղափոխության» տեխնոլոգիան կիրառել»

ՌԴ ԱԽ. «ԱՄՆ–ը Ռուսաստանի դեմ կարող է «գունավոր հեղափոխության» տեխնոլոգիան կիրառել»

Մեծ հավանականությամբ, ԱՄՆ–ը ՌԴ նկատմամբ «գունավոր հեղափոխության» տեխնոլոգիան կիրառել։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, ասվում է ՌԴ ԱԽ կայքում ԱՄՆ որդեգրած նոր ռազմավարության մասին վերլուծությունում։

Նշվում է, որ երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ–ն իր գործընկերների հետ կշարունակի Ռուսաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացման քաղաքականությունը, այդ թվում՝ էներգառեսուրսների արտահանման սահմանափակումը, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի բոլոր շուկաներից ճնշումը՝ միևնույն ժամանակ ՌԴ–ում բարձր տեխնոլոգիաների արտադրանքի դժվարություն ստեղծելով։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նոր ռազմավարության մասին Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել փետրվարի 6–ին, որտեղ ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն մարտահրավերների թվում հիշատակվում է «ռուսական ագրեսիան՝ բռնի ծայրահեղականությամբ և ահաբեկչական սպառնալիքով», որը կարող է արտահայտվել «կիբերանվտանգության ոլորտում, կլիմայական փոփոխությունների հետևանքների ուժգնացմամբ, ինչպես նաև՝ վարակիչ հիվանդությունների տարածմամբ»։

Հետևաբար, նշվում է, որ ԱՄՆ–ը կշարունակի ճնշումները ՌԴ նկատմամբ Ուկրաինայի հակամարտութան պատճառով, ինչպես նաև կհետևի ռուսական ռազմավարությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը