Մարտի 25-ին՝ ժամը 23.41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի սկզբնամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1-ին փողոցի թիվ 22 տան մոտակայքում «Օպել Աստրա» մակնիշի 1603GT պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի գազատար խողովակին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և ամրացրել գազատար խողովակը: Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը:
«Օպել»-ը բախվել է գազատար խողովակին
Մարտի 25-ին՝ ժամը 23.41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի սկզբնամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1-ին փողոցի թիվ 22 տան մոտակայքում «Օպել Աստրա» մակնիշի 1603GT պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի գազատար խողովակին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և ամրացրել գազատար խողովակը:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը: