Լրահոս

25.03.2015 20:30


Սեյրան Օհանյան. «Ծառայակիցներից մի քանիսը տեսել են, թե ինչպես է Անդրանիկն արագ վազում»

Սեյրան Օհանյան. «Ծառայակիցներից մի քանիսը տեսել են, թե ինչպես է Անդրանիկն արագ վազում»

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում խոսեց սահմանը հատած և Ադրբեջանի կողմն անցած Անդրանիկ Գրիգորյանի մասին: armlur.am–ը հայտնում է, որ նա նախ նշեց, որ ադրբեջանցիների կողմից տարածված տեսանյութը պատրաստված էր, ապա հավելեց. «Այն պահին, երբ այդ զինվորը լքել էր, մեր զինծառայողներից մի քանիսը տեսել էին, թե ինչպես է նա արագ վազում: Չի ստացվել կանխել»:

Անդրադառնալով արարքի պատճառներին` նախարարն ասաց. «Պատճառները պետք է փնտրել նրա ընտանիքի մեջ: Ծառայողական քննություն է նշանակված, և քրեական գործ է հարուցվել, ընթացքում ամեն ինչ կպարզվի: Քանի որ ինքը այստեղ չէ, ուստի` ստիպված ենք նրա ընտանիքի անդամների, մտերիմների միջոցով պարզել ամեն ինչ, և արդյունքների մասին կտեղեկացնենք հանրությանը»:

Մանրամասները՝ armlur.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը