Լրահոս

25.03.2015 20:14


Հատուկ ծառայություն իրականացնող անձանց վերաբերյալ ակնհայտ սուտ մատնության փաստով հարուցված քր. գործ

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց վերաբերյալ ակնհայտ սուտ մատնության փաստով հարուցված քր. գործ

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Վարդիթեր Շաբոյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հանիրավի մեղադրել է իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Մասնավորապես` Վ. Շաբոյանը 2014թ. հուլիսի 10-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գրավոր հաղորդում է ներկայացրել, որ 2014թ. մայիսի 08-ին գողություն կատարելու կասկածանքով Հ. Շամամյանին ՀՀ ոստիկանության բաժին բերման ենթարկելուց հետո՝ ժամը 08:00-ին, հիշյալ բաժնի երկու աշխատակիցներն իր կամքին հակառակ բաժին են ուղեկցել նաև իրեն, որտեղ ապօրինի պահվել է մինչև ժամը 19:00-ն: Բաժնում գտնվելու ընթացքում՝ ժամը 13:00-ի սահմաններում, իբր, լսել է ոստիկանության աշխատակիցների կողմից Հ. Շամամյանի հասցեին հնչեցվող հայհոյանքների և նրա նկատմամբ կիրառվող բռնության ձայներ:

Հակառակ Վ. Շաբոյանի հաղորդման, նախաքննությամբ հիմնավորվել է վերջինիս կողմիցգիտակցաբար կեղծ տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը. նախ՝ Համլետ Շամամյանը նշվածօրը ոստիկանության բաժին բերման է ենթարկվել ոչ թե ժամը 08:00-ին, այլ 17:30-ին, իսկ ՎարդիթերՇաբոյանը նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, հետևաբար ժամը 13:00-ին Հ. Շամամյանինկատմամբ բռնության ձայներ և հայհոյանքներ լսելու վերաբերյալ նրա պնդումները սուտ են:

Բացի այդ, Վ. Շամամյանը հիշյալ օրը՝ ժամը 18:00-ին, գտնվել է բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում, իսկ Հ. Շամամյանը ձերբակալվել է քննչական բաժանմունքի քննիչիաշխատասենյակում, որոնք իրարից էական հեռու են, և տեղակայված են տարբեր մասնաշենքերում,հետևաբար այդ ձայները նրա համար լսելի չէին կարող լինել:

Միաժամանակ, նախաքննության ընթացքում վկաների ցուցմունքներով և քննությամբ ձեռք բերված այլանհերքելի ապացույցներով հաստատվել է Վ. Շաբոյանին բաժնում տևական ժամանակ՝ ժամը 08:00-իցմինչև 19:00-ն պահելու հանգամանքը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործըմեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնողդատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանիդեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը