Լրահոս

25.03.2015 20:01


Տան արտաքին պատի վրա կան ճաքեր. առկա է փլուզման վտանգ

Տան արտաքին պատի վրա կան ճաքեր. առկա է փլուզման վտանգ

Մարտի 25-ին, ժամը 16.19-ին ՏԿԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի թիվ 70 տան արտաքին պատի վրա կան ճաքեր, առկա է փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Ռ. Ա.-ին պատկանող թիվ 70 ոչ բնակելի տան արտաքին պատն (5x9մ) առանձնացել է մյուս պատերից (մինչև 20 սմ) և թեքվել գյուղամիջյան ավտոճանապարհի վրա:
Դեպքի վայրում ներկա են գտնվել քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը և քաղաքաշինության բաժնի պետը:
Կապ է հաստատվել տանտեր Ռ.Ա.-ի հետ, ով հավաստիացրել է, որ շինության պատի ամրացման աշխատանքները կիրականացնի հաջորդ շաբաթվա մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը