Տնտեսական

25.03.2015 17:35


Դ. Հարությունյան. «Սակագնի փոփոխության մասին Կառավարությունը ոչինչ հստակ ասել չի կարող»

Դ. Հարությունյան. «Սակագնի փոփոխության մասին Կառավարությունը ոչինչ հստակ ասել չի կարող»

Ջանքեր են գործադրվում, որպեսզի բնական գազի սակագնի փոփոխություն տեղի չունենա, այնուամենայնիվ, բազմաթիվ գործոններ այս հարցում ազդում են։ Այս մասին այսօր՝ ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը։

–Գործոններից մեկը գինն է, որն ամրագրված է թեև անհամեմատ ավելի ցածր, քան միջազգային շուկայում, այնուամենայնիվ, այն արտարժույթով է, և մենք եթե ունենանք մեր հայկական դրամի տատանումներ, ապա այդ հարցին, ամենայն հավանականությամբ, անդրադարձ պե՛տք է կատարվի։ Առ այս պահը սակագներում որևէ փոփոխություն ոչ միայն տեղի չի ունեցել, այլև հայտ ներկայացված չէ,–նշել է Դ. Հարությունայնը։

Նույնը վերաբերում է նաև էլեկտրաէներգիայի սակագնին. այստեղ էլ բազմաթիվ գործոններ իրենց ազդեցությունն ունեն, առաջին հերթին՝ բնական գործոնը։

–Սակագնի փոփոխության մասին Կառավարությունը ոչինչ հստակ ասել չի կարող, քանի դեռ չկա հայտ, քանի դեռ չկա հանձնաժողովի որոշում։ Բացի այդ, օրինակ, եթե մենք ունենում ենք ջրառատ տարի, ապա ՀՀ–ում հաջողվում է արտադրել համեմատաբար էժան էլեկտրաէնեգրիա, և սակագինը հնարավոր է պահել ստանդարտ մակարդակի։ Եթե հանկարծ ջուրը քիչ է լինում, և հնարավոր չի լինում արտադրել էժան էլեկտրաէներգիա, ապա պակասող էլէներգիան լրացվում է ջերմակայանները շահագործելով։ Իսկ ջերմակայանների արտադրած հոսանքն անհամեմատ ավելի թանկ է։ Արդյունքում՝ ջրառատ տարիներին սակագինը հնարավոր է պահել ստանդարտ մակարդակի, իսկ եթե երաշտ տարի է, ապա ոչ,–հավելել է Դ. Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը