Աշխարհ

25.03.2015 19:20


Աշխարհի ամենահին օդանավերն ունեցող ավիաընկերությունները (լուսանկարներ)

Աշխարհի ամենահին օդանավերն ունեցող ավիաընկերությունները (լուսանկարներ)

Նախօրեին Ֆրանսիայի հարավում վթարի ենթարկվեց «Lufthansa» ավիաընկերության «Germanwings» դուստր ավիափոխադրող ընկերության «A320» ինքնաթիռը, որի տարիքն անցնում է 24–ից։

«Deutsche Lufthansa AG»–ն՝ Եվրոպայի՝ մեծությամբ երկրորդ ավիափոխադրող ընկերությունը, հայտնի է նաև որպես աշխարհի ամենահին օդային նավատորմն ունեցող ավիաընկերություն։ «Lufthansa»–ի և նրա դուստր ավիաընկերությունների օդակայանների ինքնաթիռների միջին տարիքը կազմում է 12.4 տարի՝ այդպիսով «Lufthansa»–ն դասելով աշխարհում ամենահին ինքնաթիռները շահագործող ավիաընկերությունների տասնյակը։

Ահա այդ տասնյակը։

1.«Allegiant Air»ամերիկյան բյուջետային ավիաընկերություն. գլխավորում է ամենահին օդային նավատորմն ունեցող ավիափոխադրողների ցանկը։ Ինքնաթիռների միջին տարիքը՝ 23։ «Allegiant Travel Co» հոլդինգային ընկերության դուստր ավիաընկերությունը։

2.«Delta Air Lines»– ամերիկյան ավիաընկերություն. ամենախոշորներից մեկն աշխարհում։ Երթուղին ընդգրկում է Հյուսիսային, Հարավային Ամերիկաները, Եվրոպան, Ասիան, Աֆրիկան, Մերձավոր Արևելքը, Կարիբյան ավազանի երկրները, 2009–ից՝ նաև Ավստրալիան։ Չնայած դրան՝ օդանավերն այնքան էլ բարվոք վիճակում չեն. միջին տարիքը 15.8 տարի է։

3.«AeroMexico»– մեքսիկական ավիաընկերություն. ինքնաթիռների միջին տարիքը՝ 15.2։ Լատինական Ամերիկայի միակ ավիաընկերությունը, որը չվերթներ է իրականացնում Ասիա։

4. «Southwest Airlines»– ամերիկյան բյուջետային ավիաընկերություն. հայտնի է ուղևորների ռեկորդային փոխադրումներով։ Շահագործում է միայն «Բոինգ–737». ունի դրանցից 585 հատ, որոնց միջին տարիքը 14.7 տարի է։

5. «US Airways» - ամերիկյան հինգերորդ ամենամեծ ավիափոխադրողը. միջին տարիքը՝ 14,6։

6. «United Airlines»– ամերիկյան այս ավիաընկերությունը հիմնվել է 1926թ.՝ «Boeing Air Transport» անվամբ. «United Airlines»–ն առաջին ավիաընկերությունն է, որի ինքնաթիռն ահաբեկչության զոհ է դարձել։ Օդանավերի միջին տարիքը՝ 13.7 տարի։

7. «Cathay Pacific» - Հոնկոնգի ավիաընկերությունը. չնայած «Skytrax»–ի վարկածով 5–աստղանի կարգավիճակին՝ օդային նավատորմը բավական հին է. միջին տաիքը՝ 13։

8. «Asiana Airlines»- հարավկորեական ավիաընկերություն. 12 ներքին և 82 միջազգային չվերթ է իրականացնում (21 երկրում)։ 5–աստղանի կարգավիճակ ունի՝ ըստ «Skytrax»–ի։ Օդանավերի միջին տարիքը՝ 12.6։

9. «Lufthansa»- Գերմանիայի գլխավոր, Եվրոպայի խոշորագույն ավիակոնցեռնը, որում ներառված են նաև «Swiss International Airlines»–ը և «Austrian Airlines»–ը։ Երկկողմանի չվերթներ է իրականացնում աշխարհի 78 երկրում։ Ունի 620 օդանավ, միջին տարիքը՝ 12.4։

10. «Norwegian Air Shuttle» - Սկանդինավիայի՝ մեծությամբ 2–րդ ավիաընկերությունը. օդանավերի միջին տարիքը՝ 12.3։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը