Լրահոս

25.03.2015 16:06


Խուզարկություններ Արմավիրի մարզում

Խուզարկություններ Արմավիրի մարզում

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 24-ին՝ ժամը 07.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Լենուղի գյուղի բնակիչ, 1951 թ. ծնված Նորայր Կ.-ի տանը: Արդյունքում՝ ննջասենյակի պահարանի վրայից հայտնաբերվել է «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տ/չ, մեկփողանի, ակոսափող հրացան, 5.6 մմ տ/չ 85 փամփուշտ և 1 փամփշտակալ` լիցքավորված 5 փամփուշտներով:

***
Նույն օրը նույն քրեական գործի շրջանակներում ոստիկանները խուզարկություն են կատարել Ջանֆիդա գյուղի բնակիչ, 1956 թ. ծնված Ղարիբ Թ.-ի տանը: Ննջասենյակի մահճակալի տակից հայտնաբերվել և առգրավվել է 16 մմ տ/չ 8 և 16 մմ տ/չ 14 կրակված փամփուշտի պարկուճ` փամփշտակալով:

***

Նույն օրը նույն քրեական գործի շրջանակներում ոստիկանները խուզարկություն են կատարել նույն գյուղի բնակիչ, 1975 թ. ծնված Արմենակ Ա.-ի տանը: Հյուրասենյակի զգեստապահարանի վրայից հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն կրակող սարք:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:


***

Մարտի 24-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Մայիսյան գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Սևակ Տ.-ի բնակարանում: Հյուրասենյակի պահարանից հայտնաբերվել և առգրավվել է սվին-դանակ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը