ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում ստեղծվել է «Իմունոմոդուլյատոր» նոր պատրաստուկ
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտիմոլեկուլային էնզիմաբանության լաբորատորիայում ստեղծվել է «Իմունոմոդուլյատոր» նոր պատրաստուկ` արտահայտվածհակավիրուսային, հակաբորբոքային հատկություններով: Մարտի 25-ի նիստում ՀՀ ԳԱԱ նախագահությունը հավանություն տվեց«Իմունոմոդուլյատոր» պատրաստուկի արդյունաբերական արտադրության կազմակերպմանը: «ՀՀ ԳԱԱ նախագահությունը կդիմի ՀՀ կառավարություն, ներկայացնելով այս գիտատեխնիկական նվաճումը, մեր տնտեսության մեջ կիրառելու համար»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
«Իմունոմոդուլյատոր» պատրաստուկը տարբերվում էավանդական պատվաստանյութերից.
ա/ չունի թունավոր և ռեակտոգեն ազդեցություն կենդանիներիվրա,
բ/ անկախ վիրուսի տեսակային և շտամայինպատկանելիությունից` առաջացնում է վաղ պաշտպանություն(ներարկումից մոտ 6 ժամ հետո),
գ/ ունի ադյուվանտային (ոչ սպեցիֆիկ իմունախթանիչ)հատկություն և կարող է ուժեղացնել պատվաստանյութի կողմիցհրահրված իմունային պատասխանը և իմունիտետիտևողությունը,
դ/ ունի ազդեցության լայն շրջանակ և կարող է կիրառվելտարբեր կենդանիների վրա (խոշոր եղջերավոր և մանրեղջերավոր կենդանիներ, խոզեր, թռչուններ):
Պատրաստուկը փորձարկվել է ՀՀ գյուղատնտեսությաննախարարության համապատասխան անասնաբուժականծառայությունների կողմից, ինչի հիման վրա տրվել են անասնաբուժական դեղամիջոցի գրանցման հավաստագրեր, որոնքթույլ են տալիս արդեն իսկ արտադրել և օգտագործելպատրաստուկը ՀՀ տարածքում:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն