Աշխարհ

25.03.2015 15:40


Եմենցի գրոհայինները մտել են Ադեն. նախագահը փախուստի է դիմել

Եմենցի գրոհայինները մտել են Ադեն. նախագահը փախուստի է դիմել

Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլե Սալեհին հավատարիմ մնացած զորքի մի մասը, շիական խռովարարների աջակցությամբ, այսօր մտել է Ադեն Շաբվայի կողմից և վերահսկողություն հաստատել հարավային մայրաքաղաքի նկատմամբ։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հայտնել է լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքը։

Գրոհայիններին հաջողվել է ձերբակալել երկրի պաշտպանության նախարար Մահմուդ աս–Սուբեյհիին։ Եմենի նախագահ Աբդ Րաբբո Մանսուր Հադին թաքնվել է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի դիվանագիտական խմբի հետ։

Մարտի 25-ին Եմենի նախագահն օգնության խնդրանքով դիմել էր ՄԱԿ ԱԽ։ Նա խնդրել է բանաձև ընդունել, որը կթույլատրի այլ պետությունների ռազմական օդնություն ցուցաբերել Եմենի օրինական իշխանություններին երկիրը շիական խռովարարներից պաշտպանելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը