Տնտեսական

25.03.2015 14:16


ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի՝ 2014թ. հաշվետվությունը

ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի՝ 2014թ. հաշվետվությունը

ՀՀ ԳԱԱ նախագահությունը մարտի 25-ի նիստում հաստատեց ՀՀ ԳԱԱ-ի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի2014 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը: Հաշվետվությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը: Հաշվետվության մեջ նշված է.

«Փորձագիտական հանձնաժողովը, ղեկավարվելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով, փորձագիտական հանձնաժողովիկանոնադրությամբ տարեկան աշխատանքային ծրագրով, հաշվետու ժամանակաշրժանում իրականացրել է Սևանա լճի էկոհամակարգի,բնական ռեսուրսների վերականգնման, վերարտադրության, պահպանման օգտագործման վերաբերյալ ՀՀ նախարարությունների,գերատեսչությունների, մարզերի կողմից ներկայացված ծրագրերի, նախագծերի առաջարկների փորձագիտական եզրակացությունները,ինչպես նա իր իրավասության սահմաններում տվել է լճի հիմնահարցերի հետ կապված խորհրդատվական, գործնականառաջարկություններ:

Հանձնաժողովի գործունեության համար ուղեցույց է հանդիսացել 2014թ. աշխատանքային ծրագիրը, որում ներառված էին Սևանալճի բնական պաշարների պահպանության, վերարտադրության արդյունավետ օգտագործման հիմնահարցերի վերաբերյալ ներկայացվածմշակումների փորձաքննության խնդիրները:

Հաշվետու ժամանակաշրջանում փորձագիտական հանձնաժողովը բացի ծրագրային հիմնահարցերից նիստերում քննարկելփորձագիտական եզրակացություններ է ներկայացրել հետյալ նախագծերի, ծրագրերի առաջարկությունների վերաբերյալ.

1. Քննարկվել է Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի` 2013 թ. գործունեության հաշվետվությունը կատարվել եզրահանգումներ հետագա գործունեության վերաբերյալ:

2. Քննարկվել է «Արփա-Սևան թունելի հիմնանորոգում» ծրագրի կատարման գործընթացը 01.03.2014թ. դրությամբ տրվել էփորձագիտական եզրակացություն:

3. Քննարկվել է ոռոգման նպատակով 2014 թ. Սևանա լճից ջրառի Սևան- Հրազդան էներգետիկ–ոռոգման համակարգից սնվողոռոգման ջրանցքների գլխամասային ջրառի պլան-ժամանակացույցը տրվել եզրակացություն:

4. Քննարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը տրվելփորձագիտական եզրակացություն:

5. Քննարկվել են ձկների նոր տեսակների ոչ հիմնավորված ներմուծման բնապահպանական այլ խախտումների դեմ պայքարիմեխանիզմները ներկայացվել առաջարկություններ ՀՀ բնապաhպանության նախարարությանը:

6. ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջարկությամբ քննարկվել է Սևանա լճից լրացուցիչ 120 միլիոն մ3 ջրիբացթողման հարցը եզրակացությունում առաջարկվել է Սևանա լճից լրացուցիչ ջրի բացթողման ծավալը սահմանել 100 միլիոն մ3:

7. Քննարկվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման,վերարտադրման, բնականոն զարգացման օգտագործման միջոցառումների 2015 թվականի տարեկան ծրագրերը» հաստատելու մասին տրվել է փորձագիտական եզրակացություն:

8. Քննարկվել է իտալական աշխարհագրական հետազոտությունների կազմակերպության կողմից Սևանա լճի հատակիհետազոտման վերաբերյալ առաջարկությունը , հաշվի առնելով, որ ջրի էկոհամակարգի անկայուն վիճակում ցանկացած միջամտությունկարող է հատակում մեկուսացված օրգանական նյութերը մտցնել շրջանառության մեջ վատացնել լճի վիճակը, տրվել է բացասականփորձագիտական եզրակացություն:

9. Քննարկվել է «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից մշակված «ՀՀ Վայոց ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր» նախագծիերեք անգամ ներկայացված տարբերակները տրվել փորձագիտական եզրակացություն: Նախագծում արտաքին լցակույտերի, կույտերիտարրալվացման հարթակի թափոնակույտերի տարածքից մակերութային ջրերի հեռացման ռեկուլտիվացման միջոցառումներիբացակայության վերաբերյալ կատարվել են առաջարկություններ, որոնք, ըստ պատվիրատուի կողմից ներկայացված տեղեկատվության,նախագծում հաշվի են առնվել:

10. Քննարկվել է ՀՀ Սյունիքի մարզի «Որոտան» ՓՀԷԿ-ի տեխնիկատնտեսական հիմնավորումները տրվել է փորձագիտականեզրակացություն ՀՀ բնապահպանության նախարարությանը:

11. ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի բնական պաշարների նախարարության Գեղարքունիքիմարզպետարանի ներկայացուցիչների հետ համատեղ ուսումնասիրվել է Գեղարքունիքի մարզում գտնվող «Արգիճի», «Մարտունի»,«Վարդենիկ» «Անի» ՓՀԷԿ-ի կառուցվածքների տեխնիկական վիճակը 22 հունիսի 2014թ. դրությամբ ներկայացվել ՀՀ կառավարություն,մասնավորապես առաջարկվել է «Անի» ՓՀԷԿ-ի սեփականատիրոջը զրկել լիցենզիայից:

12. Քննարկվել է «Սևանի Իշխան» ՓԲԸ–ի կողմից մշակված «Սևանի իշխանի մանրաձկան» աշխատանքային նախագիծը տրվել էփորձագիտական եզրակացություն:

13. Մշակվել է Սևանա լճի ջրհավաք ավազանի մշտադիտարկումների տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարանի ստեղծմանկարգը զեկուցվել «Սևանա լճի համար ՇՄՏՄՀ» աշխատաժողովում: Կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 04.09.2014թ N 947-նորոշումով:

Հանձնաժողովի անդամները ծրագրային, նախարարությունների անհատ ձեռներեցների կողմից ներկայացված խնդիրներիուսումնասիրությունը համապատասխան առաջարկությունների մշակումն իրականացրել են շահագրգիռ կազմակերպություններիներկայացուցիչների մասնակցությամբ՝ տեղերում նախնական ուսումնասիրությունների տվյալների հիման վրա:

Հանձնաժողովի անդամները Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ պարբերաբար ելույթներ են ունեցել հեռուստատեսությամբ թղթակցել մամուլում»:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը