Ազգությամբ վրացի, ռուսաստանաբնակ հաղորդավարուհի Թինա Կանդելակիի ղեկավարած «Ապոստոլ» ընկերությունը զարտուղի ճանապարհով տենդեր է շահել Նոր Մոսկվայի բրենդը ստեղծելու համար։ Այս մասին, «Կորեսպոնդենտ»–ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռուսաստանի հանրապետական կուսակցություն-ժողովրդական ազատության կուսակցության» քաղխորհրդի անդամ Իլյա Յաշինը։
Վերջինի հավաստմամբ՝ 2014թ. նոյեմբերի 24-ին Մոսկվայի գլխավոր պլանի ինստիտուտը տենդեր էր հայտարարել Նոր Մոսկվայի բրենդի ստեղծման համար։ Չնայած այն փաստին, որ որոշ թեկնածուներ համաձայնել են իրականացնել նախագիծը 9.4 մլն ռուբլով, տենդերը շահել է «Ապոստոլ» ընկերությունը՝ իր ծառայությունների համար պահանջելով 15 մլն ռուբլի։
Յաշինը հրապարակել է պետգնումների կայքում տեղադրված նախագծի պատճենը, որում աշխատանքի փուլերի ամսաթվերի անհամապատասխանություններ կան, և ընդգծել՝ կոպիտ խախտումների մասին նյութերի հետագա ուսումնասիրությամբ կզբաղվեն Հակամենաշնորհային դաշնային ծառայությունը և դատախազությունը։
Կանդելակիին մեղադրում են փողերի լվացման համար

7or.am