ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 23-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնի դիմաց՝ աղբամանի մեջ, զինամթերք է թողնում: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 360 փամփուշտ, լուսաազդանշանային 8 փամփուշտ, 12.7 տրամաչափի գնդացիրի 5 փամփուշտ և սվին դանակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Փամփուշտներ և սվին-դանակ՝ աղբամանում
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 23-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնի դիմաց՝ աղբամանի մեջ, զինամթերք է թողնում:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 360 փամփուշտ, լուսաազդանշանային 8 փամփուշտ, 12.7 տրամաչափի գնդացիրի 5 փամփուշտ և սվին դանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: