Աշխարհ

25.03.2015 10:27


Պուտինը ողջունել է Մերկելի՝ մայիսի 10–ին Մոսկվա այցելելու մտադրությունը

Պուտինը ողջունել է Մերկելի՝ մայիսի 10–ին Մոսկվա այցելելու մտադրությունը

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70–ամյակի տոնակատարությունների կապակցությամբ մայիսի 10–ին Մոսկվա ժամանել։ Այս մասին, «Ինտերֆաքս»–ի տեղեկացմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Պուտինը ողջունել է կանցլերի այդ որոշումը։ Մենք հուսով ենք, որ այդ այցն իսկապես կլինի»,–լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ հիմնական տոնակատարությունները կկայանան մայիսի 9–ին ոչ միայն Մոսկվայում, այլև ՌԴ և ԱՊՀ մի շարք քաղաքներում։

«Իհարկե, Մոսկվայում ուրախ կլինեն, եթե հրավիրված պետությունների ղեկավարներն այդ կամ մեկ այլ օր մեզ հետ լինեն՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ հայրենականի հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերածներին»,–ասել է Պեսկովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը