Աշխարհ

25.03.2015 10:05


«Germanwings»–ը հաստատել է իր թռիչքներից անձնակազմերի հրաժարվելը

«Germanwings»–ը հաստատել է իր թռիչքներից անձնակազմերի հրաժարվելը

«ՌԻԱ նովոստի»–ի տեղեկացմամբ՝ «Germanwings» ավիաընկերությունը պաշտոնապես հաստատել է Գերմանիայում մի շարք չվերթների չեղարկումը Ֆրանսիայի հարավում «A320» օդանավի ողբերգական կործանումից հետո։ Ավելի վաղ «Bild» պարբերականը գրել էր նախօրեին 30 թռիչքի չեղարկման մասին։

«Lufthansa»–ի ներկայացուցչի խոսքերով (որի դուստր ընկերություններից է «Germanwings»–ը)՝ օդանավերի անձնակազմերը հրաժարվել են աշխատանքի գնալ անձնական պատճառներով։

«Մենք հասկանում ենք նրանց որոշումը»,–ասել է ավիաընկերության նախագահ Թոմաս Վինքելմանը։

Չեղարկված չվերթների հստակ թիվ, սակայն, չի նշվում։

Հիշեցնենք՝ նախօրեին Իսպանիայից Դյուսելդորֆ թռչող «А320» ինքնաթիռն ավիավթարի է ենթարկվել Ֆրանսիայի հարավում՝ Վերին Պրովանսի Ալպերի դժվարամատչելի լեռնային շրջանում։ Օդանավում 144 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել, որոնք բոլորն էլ, ամենայն հավանականությամբ, զոհվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը