Փորձագիտական ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել են «Germanwings» ավիաընկերության «А320» կործանված օդանավի սև արկղերից մեկը։ Այս մասին, «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ, հայտարարել է Վերին Պրովանսի Ալպերի դեպարտամենտի պատգամավոր Քրիսթոֆ Կաստանեն։
Ավելի վաղ ֆրանսիացի գեներալ Դավիդ Գալտեն հայտարարել էր, որ ինքնաթիռի անկման վայրում շարժվող մարմին են նկատել. հարկավոր է շտապ սկսել հնարավոր փրկվածների հայտնաբերման գործողությունը։
Վերին Պրովանսի Ալպերի բաժանմունքից էլ հայտնել են, որ ամբողջովին կործանված ինքնաթիռի ամենամեծ կտորը մեքենայի չափ է։
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևի խոսքերով՝ տեղում աշխատում է 300 փրկարար, բազմաթիվ մարդիկ ազգային ժանդարմերիայից, 10 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Փրկարարները դեռևս կենդանի մարդ չեն գտել ինքնաթիռի կործանման վայրում։
Հայտնի է դարձել նաև, որ օդանավում Գերմանիայի 67 քաղաքացի է եղել, Իսպանիայի՝ 45։
«Germanwings»–ի նախագահ Թոմաս Վինքելմանը հայտարարել է, որ բարձրություն հավաքելուց հետո ինքնաթիռը մեկ րոպեի ընթացքում գտնվել է 13 հազ մետր բարձրության վրա, այնուհետև սկսել ընկնել. ավիակարգավարը վայրէջքի թույլտվություն չի խնդրել։
Ֆրանսիական ռադարների հետ կապը կորել է 10։53, երբ ինքնաթիռը եղել է 6 հազ ֆունտ (1.8 հազ մետր) բարձրության վրա։
Հայտնաբերվել է «A320»–ի սև արկղերից մեկը

7or.am