Կոտայքում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նշված մարզում այսօր տեղի ունեցած գողության փորձի եւ հնչած կրակոցների դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով։ Նախնական տվյալներով՝ մարտի 24-ին՝ ժամը 10-ի սահմաններում, երկու անձ փորձել է մուտք գործել Բյուրեղավան քաղաքի բնակելի շենքի բնակարաններից մեկը, իսկ երրորդն սպասել է դրսում: Դեպքի պահին տանտիրուհին գտնվել է տանը, ով նկատելով, որ իրեն անծանոթ անձինք փորձում են բացել բնակարանի մուտքի դուռը, անմիջապես զանգահարել է ամուսնուն։ Վերջինս շտապել է տուն և, հանդիպելով հիշյալ անձանց, պարզաբանում պահանջել։ Առերեւյթ հանցագործություն կատարած անձինք ատրճանակով սպառնացել են տանտիրոջը, ապա դրսում իրենց սպասող ավտոմեքենայով դիմել փախուստի:
Տանտերն ընկերոջ հետ հետապնդել է իր բնակարան մուտք գործելու փորձ կատարած անձանց։ Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին ավտոմեքենայից իջել է նշված երեք անձանցից մեկը, ով եղել է զինված։ Առաջացած քաշքշուկի ժամանակ տանտերը փորձել է վնասազերծել զինված անձին, որի ժամանակ հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով զինված անձը եւ բնակարանատերն ստացել են հրազենային վնասվածքներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ, 137-րդ եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով։ Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կոտայքում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նշված մարզում այսօր տեղի ունեցած գողության փորձի եւ հնչած կրակոցների դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով։
Նախնական տվյալներով՝ մարտի 24-ին՝ ժամը 10-ի սահմաններում, երկու անձ փորձել է մուտք գործել Բյուրեղավան քաղաքի բնակելի շենքի բնակարաններից մեկը, իսկ երրորդն սպասել է դրսում: Դեպքի պահին տանտիրուհին գտնվել է տանը, ով նկատելով, որ իրեն անծանոթ անձինք փորձում են բացել բնակարանի մուտքի դուռը, անմիջապես զանգահարել է ամուսնուն։ Վերջինս շտապել է տուն և, հանդիպելով հիշյալ անձանց, պարզաբանում պահանջել։ Առերեւյթ հանցագործություն կատարած անձինք ատրճանակով սպառնացել են տանտիրոջը, ապա դրսում իրենց սպասող ավտոմեքենայով դիմել փախուստի:
Տանտերն ընկերոջ հետ հետապնդել է իր բնակարան մուտք գործելու փորձ կատարած անձանց։
Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին ավտոմեքենայից իջել է նշված երեք անձանցից մեկը, ով եղել է զինված։ Առաջացած քաշքշուկի ժամանակ տանտերը փորձել է վնասազերծել զինված անձին, որի ժամանակ հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով զինված անձը եւ բնակարանատերն ստացել են հրազենային վնասվածքներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ, 137-րդ եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով։
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: