Ուզբեկստանի նախագահի դուստրը կասկածվում է 1 միլիարդ դոլար շորթելու մեջ
Սարաևոյում գործող Կազմակերպված հանցագործության և ուսումնասիրության կենտրոնի տեղեկություններով՝ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստր Գյուլնարա Քարիմովան հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններից շորթել է մոտ 1 միլիարդ դոլարի բաժնետոմսեր և գումար։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն։
Քարիմովան, ով ժամանակին համարվում էր իր հոր իշխանության ժառանգորդը, կասկածվում է Շվեդիայում և Շվեյցարիայում փողերի լվացման հետ կապված գործունեության մեջ: Նրա անունը կապվում է նաև Ուզբեկստանում ֆինանսական մեքենայությունների հետ կապված մի գործի, որի առնչությամբ ձերբակալված են նրա մի շարք գործընկերներ, իսկ ինքը Քարիմովան տնային կալանքի տակ է։

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։