«7օր»–ի թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ ավարտվել է «Նաիրիտ»–ի աշխատողների բողոքի ակցիան։ Ինչպես ավելի վաղ գրել էինք, առավոտյան 11.00–ից նաիրիտցիները հավաքվել էին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց, այնուհետև այնտեղից երթով շարժվելՀՀ Ազգային ժողով, որտեղից էլ աստիճանաբար սկսել են ցրվել։
Մեր թղթակցից տեղեկացանք նաև, որ ցուցարարները նամակ են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով գտնել և պատժել բոլոր մեղավորներին։
Մարդու իրավունքների պաշտպանն էլ իր հերթին հաստատել է, որ կատարվել է աշխատողների սահմանադրական իրավունքի խախտում (վերջնահաշվարկ չի արվել, և աշխատավարձ չի վճարվել), և համապատասխան բովանդակությամբ նամակն ուղարկել է ՀՀ կառավարություն՝ պահանջելով սեղմ ժամկետներում լուծում տալ խնդրին։
Նաիրիտցիների հաջորդ ցույցը նախատեսված է հինգշաբթի՝ ժամը 11.00–ին, ՀՀ կառավարության դիմաց։
Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարին կրճատված հարյուրավոր աշխատակիցներ պահանջում են վերջնահաշվարկ անել և մարել աշխատավարձի պարտքը, որը, տարբեր հաշվարկներով, հասնում է շուրջ 2 տարվա։
Նաիրիտցիների հաջորդ ցույցը նախատեսված է հինգշաբթի
«7օր»–ի թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ ավարտվել է «Նաիրիտ»–ի աշխատողների բողոքի ակցիան։ Ինչպես ավելի վաղ գրել էինք, առավոտյան 11.00–ից նաիրիտցիները հավաքվել էին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց, այնուհետև այնտեղից երթով շարժվել ՀՀ Ազգային ժողով, որտեղից էլ աստիճանաբար սկսել են ցրվել։

7or.am