Աշխարհ

24.03.2015 15:05


Քաղցկեղի վտանգի պատճառով հեռացրել են Անջելինա Ջոլիի ձվարանները

Քաղցկեղի վտանգի պատճառով հեռացրել են Անջելինա Ջոլիի ձվարանները

Բժիշկները հեռացրել են հոիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիի ձվարանները և ֆալոպյան փողերը քաղցկեղով հիվանդանալու մեծ սպառնալիքի պատճառով։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ բրիտանական «Telegraph»–ին հղումով։

Դերասանուհու խոսքերով՝ նման որոշում կայացնելը բավական բարդ է եղել, բայց և՝ անհրաժեշտ՝ նվազեցնելու ավելի վաղ նրա օրգանիզմում հայտնաբերված BRAC1 գենի մուտացիայի հավանականությունը, որը քացկեղ է հարուցում։

«Կարևոր է ուսումնասիրել բոլոր տարբերակները և ընտրել այն, որը հարմար է անձամբ քեզ»,–ասել է դերասանուհին՝ հավելելով, որ թե՛ արևմտյան և թե՛ արևելյան բժիշկները համակարծիք են եղել այն հարցում, որ ձվարանների և ֆալոպյան փողերի հեռացումն ամենաարդյունավետ որոշումն է։

Հիշեցնենք՝ 2013–ին Ջոլին, որի մայրը մահացել է կրծքի քաղցկեղից, որոշեց հեռացնել կաթնագեղձերը։ Վիրահատությունը քացկեղի զարգացման հավանականությունը 87%–ից իջեցրեց 5%–ի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը