Լրահոս

24.03.2015 14:09


Բյուրեղավանցին ինքն է իր վրա կրակել

Բյուրեղավանցին ինքն է իր վրա կրակել

«Armlur.am»-ը գրում է, որ Բյուրեղավանում ավազակային հարձակման մասնակիցները եղել են 3 հոգի, որոնցից մեկը նույն արարքն անելու համար նախկինում դատապարտված Կարեն Առաքելյանն է:

Նրանք փորձել են գողություն անել Բյուրեղավան քաղաքի բնակիչներից մեկի բնակարանից, հրել են դուռը, սակայն գործն ավարտին հասցնել չի հաջողվել, քանի որ այդ պահին հայտնվել է տան տերը: Վերջինս հարցրել է` ինչ են անում իր բնակարանի դռան մոտ, նրանք էլ պատասխանել են, թե մարդ են փնտրում: Այս պատասխանն, իհարկե, չի գոհացրել տանտիրոջը, և նա պարզաբանում է պահանջել: Սակայն ավազակները հրազենով սպառնալիքներ են հնչեցրել և փախել այդտեղից: Տանտերն էլ, կանչելով ընկերոջը, մեքենայով գնացել է նրանց հետևից:

Մինչև դեպքի բուն վայրը հասնելը ավազակների ավտոմեքենայում մնացել է երկու հոգի: Հավանաբար, մասնակիցներից մեկը նախապես է լքել թիմակիցներին: Նոր Գեղի համայնք հասնելուն պես` սկսել է զինված հարձակումը:

Կայքի աղբյուրները հայտնում են, որ կրակոցներից տուժած բյուրեղավանցին ինքն է իր վրա կրակել այն պահին, երբ փորձել է «վնասազերծել» իրեն թալանել փորձող տղամարդուն, այսինքն` տուժողի ձեռքին հրազեն է եղել։

Մանրամասները՝ «Armlur.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը