Բելառուսն Ադրբեջանին զենք չի վաճառում. հերքում է Բելառուսի խորհրդարանի պատգամավորը
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության նախագահ, Բելառուսի խորհրդարանի պատգամավոր Թամարա Դոլգոշեյը սուտ համարեց Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին տեղեկությունները: Պատասխանելով «Newsline»-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի պատգամավորն այն լուրերը, որ բացի ՌԴ-ից՝ Բելառուսը նույնպես համարվում է Ադրբեջանի զենքի մատակարարներից մեկը, Դոլգեշեյը դա համարեց ասեկոսերների շարքից:
«Ես երաշխավորում եմ իմ պետության անունից՝ մենք խաղաղասեր մարդիկ ենք, մտերիմ թե՛ հայ, թե՛ ռուս ժողովուրդներին, մեզ մոտ չի եղել հարձակման նպատակ, կա միայն խելամիտ ազգերին բնորոշ պաշտպանվելու մարտավարություն»,- մեկնաբանեց Թամարա Դոլգոշեյը:

Մանրամասները՝ «Newsline»–ում։