Տնտեսական

24.03.2015 12:25


Նաիրիտցիները շարժվել են ՀՀ ԱԺ

Նաիրիտցիները շարժվել են ՀՀ ԱԺ

Քիչ առաջ, մեր թղթակցի փոխանցմամբ, Բաղրամյան 26–ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Նաիրիտ» գործարանի աշխատողները երթով սկսել են շարժվել դեպի ՀՀ Ազգային ժողով։ Նաիրիտցիները հույս ունեն ԱԺ նիստից հետո՝ ժամը 13.00–ին, հանդիպել խորհրդարանական որևէ խմբակցության հետ։

Տեղեկացանք նաև, որ ցուցարարները նամակ են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով գտնել և պատժել բոլոր մեղավորներին։

Մարդու իրավունքների պաշտպանն էլ իր հերթին հաստատել է, որ կատարվել է աշխատողների սահմանադրական իրավունքի խախտում (վերջնահաշվարկ չի արվել, և աշխատավարձ չի վճարվել), և համապատասխան բովանդակությամբ նամակն ուղարկել ՀՀ կառավարություն։

Մանրամասներն՝ ավելի ուշ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը