Նավթի գները շարունակում են իջնել Չինաստանի արտադրական ակտիվության ցածր ցուցանիշների և Սաուդյան Արաբիայի հայտարարությունների համապատկերին։
«Ռոսբալտ»–ի փոխանցմամբ՝ այս առավոտվա տվյալներով՝ «Brent» տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսի գինը նվազել է 0,66%–ով՝ հասնելով 55,55 դոլարի բարելի դիմաց, «WTI»–ի գինն իջել է 1,16%–ով՝ հասնելով 46,9 դոլարի բարելի դիմաց։
Աղբյուրը նշում է, որ նավթային շուկայի վրա մեծ ազդեցություն են ունենում Չինաստանի գործարար ակտիվության և արտադրության ցուցանիշների հրապարակումները, որոնք փորձագետների սպասումներից ցածր են արձանագրվել, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ երկիրն արդյունահանելու է օրական 101 մլն բարել նավթ։
Նավթի գները շարունակում են իջնել

7or.am