Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում՝ Համալիրի հարևանությամբ գտնվող թունելում. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Կիևյան կամրջից դեպի Լենինգրադյան և Մոնթե Մելքոնյան փողոցն ընկած ճանապարհահատվածում՝ թունելում, բախվել են 29-ամյա Գոռ Ամիրխանյանի վարած Mazda 31.6 մակնիշի 87 AV 888 համարանիշի, 33-ամյա Գևորգ Գրիգորյանի վարած BYD մակնիշի Լ 5937 համարանիշի և Hyundai մակնիշի 34 VV 858 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։