Լրահոս

24.03.2015 08:05


Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի, ցեխակույտի և ավազի մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի, ցեխակույտի և ավազի մեջ

Մարտի 23-ին, ժամը 23.42-ին ՏԿԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 71 շենքի մոտակայքում «ՎԱԶ 2112» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ. Տ.-ին պատ¬կա¬նող «ՎԱԶ 2112» մակնիշի 47PP007 պ/հ ավտոմեքենան:

***

Մարտի 23-ին, ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ Տավոջշի մարզի Բերդ քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Ս. Վ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 34TL133պ/հ ավտոմեքենան:

***
Մարտի 23-ին, ժամը 21.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում՝ լճափնյա հատվածում, «Վազ 2108» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Գ.-ին պատկանող «ՎԱԶ-2108» մակնիշի 35LO050 պ/հ ավտոմեքենան:

***
Մարտի 23-ին, ժամը 21.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 71 շենքի շենքի մոտակայքում «ՎԱԶ 2121» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենանները արգելապակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ս. Ս.-ին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի 14UT016 պ/հ և Ռ. Մ.-ին պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի 34PS222 պ/հ ավտոմեքենաները:

***

Մարտի 23-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Լճափնյա թաղամասի 1-ին նրբանցքում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ի օպերատիվ խումբը :
Հրշեջ-փրկարարները Նաիրյան փողոցի թիվ 171 հասցեում արգելափակումից դուրս են բերել Ն. Ղ.-ին պատկա¬նող «ԳԱԶել» մակնիշի 06 SU778 պ/հ ավտոմեքենան:

***

Մարտի 23-ին, ժամը 17.43-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ ոսկու հանքի մոտակայքում, երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ արգելափակվել են ձյան շերտում, ինչից ճանապարհահատվածին առաջացել է խցանում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենան (6 ուղևոր):

***

Մարտի 23-ին, ժամը 17.43-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ ոսկու հանքի մոտակայքում, երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ արգելափակվել են ձյան շերտում, ինչից ճանապարհահատվածին առաջացել է խցանում. անհրաժեշտ է օգնություն:
-Ժ.17:54-ին քաղաքացի Սիմոնյանից ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ 1-ին ոլորանի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և արգելափակվել մոտակա առվակում. անհարժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (8 ուղևոր):

***
Մարտի 23-ին, ժամը 17.03-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Հ.-ին պատկանող «ԳԱԶ 3110» մակնիշի (առանց պետհամարանիշի) ավտոմեքենան:

***
Մարտի 23-ին, ժամը 12.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում` Սևանա լճի ափին, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի (առանց պետհամարանիշի) ավտոմեքենան:

***

Մարտի 23-ին, ժամը 07.38-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան ձնաբքի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա (27 ուղևոր, որոնցից 4 կին և 3 երեխա):

Այս խորագրի վերջին նյութերը