Լրահոս

24.03.2015 08:30


Այսօր «Նաիրիտ»–ի աշխատողները կհավաքվեն Բաղրամյան 26–ի դիմաց

Այսօր «Նաիրիտ»–ի աշխատողները կհավաքվեն Բաղրամյան 26–ի դիմաց

«7օր»–ին հայտնի է դարձել, որ այսօր՝ ժամը 11.00–ին, «Նաիրիտ» գործարանի աշխատողները բողոքի ակցիա կիրականացնեն ՀՀ նախագահական նստավայրի դիմաց։

Հիշեցնենք՝ նախորդ երեքշաբթի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հավաքված նաիրիտցիներին չհաջողվեց տեսնել և աշխատավարձերի պարտքի մարման վերաբերյալ պատասխաններ ստանալ Սերժ Սարգսյանից։ Հինգշաբթի էլ ցուցարարները Կառավարությունից հասան ՄԻՊ գրասենյակ, որտեղից խոստացան լուծում տալ հարցին։

Փետրվարին կրճատված հարյուրավոր աշխատակիցներ պահանջում են վերջնահաշվարկ անել և մարել աշխատավարձի պարտքը, որը հասնում է շուրջ 2 տարվա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը