Լրահոս

23.03.2015 20:50


Հայտնաբերվել է հրանոթի արկ

Հայտնաբերվել է հրանոթի արկ

Մարտի 23-ին, ժամը 16.00-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ և Կայարան գյուղերի միջնամասում հայտնաբերվել է հաուբեց տիպի հրանոթի արկ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը և իրականացրել հերթապահություն:

Ժամը 18.00-ին N զորամասի սակրավորական խումբը տեղում պայթեցման միջոցով վնասազերծել է արկը:

Այս խորագրի վերջին նյութերը