Լրահոս

24.03.2015 00:27


Այսօր տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն Է

Այսօր տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն Է

1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլյոզի հարուցչի հայտնաբերման մասին։ Դրանից 11 տարի անց` 1993 թվականից ի վեր, մարտի 24-ը ողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Ամեն տարի 1.6 միլիոն մարդ է մահանում տուբերկուլյոզից, որոնց մեծամասնությունը զարգացող երկրների բնակիչներ են:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի դեմ պայքարն իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 52 արձանագրային որոշմամբ հաստատված «2007-2015թթ. Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի» շրջանակներում, որի հիմքում ընկած են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները և նպատակները:

Ժամանակին և ճիշտ կազմակերպված բուժման դեպքում տուբերկուլյոզը լիարժեք բուժվում է: Չբուժվելու դեպքում վարակիչ հիվանդը 1 տարվա ընթացքում վարակում է 10-15 մարդու /առաջին հերթին ընտանիքի անդամներին/, որոնց 10%-ը հետագայում հիվանդանում է տուբերկուլոզով:

Չբուժված հիվանդների 50%-ը մահանում է առաջին 5 տարվա ընթացքում, 25%-ի մոտ կայուն իմուն համակարգի շնորհիվ տեղի է ունենում սպոնտան առողջացում, մնացած 25%-ի մոտ զարգանում է խրոնիկ տուբերկուլոզ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը