Լրահոս

23.03.2015 16:15


Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը բաց է նաև ծանրաքաշ մեքենաների համար

Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը բաց է նաև ծանրաքաշ մեքենաների համար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի փլուզված հատվածում Գորիսի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարել են ճանապարհի երթևեկելի մասի լայնացման աշխատանքներ:

Այն այժմ երթևեկելի է նաև ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար:

Հաշվի առնելով ժայռաբեկորների խոշոր չափերը` այդ հատվածում անհրաժեշտ է կատարել պայթեցման աշխատանքներ, որից հետո ճանապարն ամբողջությամբ կմաքրվի քարաբեկորներից:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը