Սահմանը հատած զինծառայողի մոտ հոգեկան շեղումներ են նկատվել
Սահմանը հատած և Ադրբեջանի տարածքում հայտնված պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մոտ վերջին շրջանում հոգեկան շեղումներ են նկատվել։ Այս մասին «NewsBook»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։
«Նրա մոտ ծառայակից ընկերները տարօրինակություններ են նկատել, բայց չեն պատկերացրել, որ նա այդքան հեռուն կարող է գնալ։ Իմացել են, թե կատակ է անում, բայց դե, ինքն էլ անցել-գնացել է, չգիտենք, թե ինչու»,- ասաց նա և հավելեց, որ Անդրանիկ Գրիգորյանը շատ նորմալ երիտասարդ է եղել. դպրոցն ավարտելուց, երկու տարի բանակում ծառայելուց հետո համալրել է բանակի շարքերը՝ որպես պայմանագրային զինծառող։
Բերդաշենի գյուղապետի տեղեկացմամբ՝ պայմանագրային զինծառայողի ընտանիքն ապրում է նորմալ սոցիալական պայմաններում:

Մանրամասները՝ «NewsBook»–ում։