Ծագումնաբաններն ազդարարում են մամոնտների վերակենդանացման մասին
Ամերիկացի ծագումնաբաններին հաջողվել է մամոնտների 14 գեն ներմուծել փղերի ԴՆԹ։
Այս մասին, «Լենտա»–ի փոխանցմամբ, «The Sunday Times»–ին ասել է հետազոտական խմբի ղեկավար Ջորջ Չերչը.
«Մենք ուսումնասիրել ենք այն գեները, որոնք պատասխանատու են օրգանիզմի կենդանության համար ցածր ջերմաստիճանի պայմաններում։Դրանք բրդե ծածկույթի, խոշոր ականջների, ենթամաշկային ճարպի և հեմոգլոբինի գեներն են։ Ներկայումս մեր տնօրինման տակ մամոնտի ԴՆԹ–ով փղի առողջ բջիջներ կան»։
Չերչը մամոնտների կլոնավորման հայտնի հակառակորդներից մեկն է հավերժական սառնությունում հայտնաբերված մնացորդների միջոցով։ Նա փուլային «վերակենդանացման» կողմնակից է՝ պահպանված ԴՆԹ–ն ներմուծելով մամոնտների ամենամոտ ցեղակիցների՝ փղերի բջիջներ։
Չերչի կարծիքով մամոնտները կարևոր դեր կխաղան սիբիրյան տունդրայի էկոհամակարգի կայունացման հարցում, որի հավերժական սառնությանը հալոցք է սպառնում։
Այնուամենայնիվ, ոչ բոլոր գիտնականներն են կողմնակից մամոնտների վերածննդին, քանի որ ներկայումս բնաջնջում է սպառնում արդեն աֆրիկյան և հնդկական փղերին։
«Ինչո՞ւ այն աշխարհից վերադարձնել ևս մեկ փղի, երբ արդեն եղածներին չենք կարողանում փրկել ոչնչացումից։ Ավելի լավ է փող ծախսել այն բանի պաշտպանության վրա, ինչ ունենք, և ոչ թե մի կենդանու, որն անհետացել է հազարավոր տարիներ առաջ»,–հայտարարել է հնագույն ԴՆԹ–ի փորձագետ, պրոֆեսոր Ալեքս Գրինվուդը։
Ծագումնաբաններն ազդարարում են մամոնտների վերակենդանացման մասին
Ամերիկացի ծագումնաբաններին հաջողվել է մամոնտների 14 գեն ներմուծել փղերի ԴՆԹ։
Այս մասին, «Լենտա»–ի փոխանցմամբ, «The Sunday Times»–ին ասել է հետազոտական խմբի ղեկավար Ջորջ Չերչը.
«Մենք ուսումնասիրել ենք այն գեները, որոնք պատասխանատու են օրգանիզմի կենդանության համար ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Դրանք բրդե ծածկույթի, խոշոր ականջների, ենթամաշկային ճարպի և հեմոգլոբինի գեներն են։ Ներկայումս մեր տնօրինման տակ մամոնտի ԴՆԹ–ով փղի առողջ բջիջներ կան»։

7or.am