Աշխարհ

23.03.2015 14:42


Յանուկովիչի՝ Բայկալում խեղդված որդու դին հատուկ չվերթով ուղարկվել է Ղրիմ

Յանուկովիչի՝ Բայկալում խեղդված որդու դին հատուկ չվերթով ուղարկվել է Ղրիմ

Ռուսական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ հաստատվել է, որ Բայկալում մարտի 20-ին մահացած Վիկտոր Դավիդովը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կրտսեր որդին է: Այս մասին հայտարարել է նաև Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն։ Դավիդովի մարմինը հատուկ չվերթով ուղարկվել է Ղրիմ։

Ավելի վաղ նշվում էր, որ Վիկտորը մասնակցել է Բայկալ լճում սպորտային միջոցառումներին։ Օլխոն հյուսիսային կղզու մոտ նրա վարած «Volkswagen Multivan» միկրոավտոբուսն անցել է սառույցի տակ։ Վարորդից բացի՝ մնացած ուղևորները (5 մարդ) փրկվել են։

Ինչպես «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է Գերաշենկոն, Յանուկովիչ կրտսերը երկար ժամանակ փորձել է արձակել անվտանգության գոտին, սակայն սառույցն, ի վերջո, արգելափակել է վարորդի կողմի դուռը։ Վիկտորի մարմինը դուրս է լողացել 2 ժամ անց։ Հավանաբար, նա կարողացել է դուրս գալ մեքենայի միջից, սակայն դուրս լողալու համար չի բավականացրել օդը։

Ի դեպ, նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ոչ մի տեղեկություն չունի Յանուկովիչի որդու մահվան մասին։

«Ո՛չ կարող եմ հաստատել, ո՛չ հերքել»,-«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը