Լրահոս

23.03.2015 14:12

Օլանդն ապրիլի 24-ին Երևան կժամանի մեծաքանակ պատվիրակությամբ

Օլանդն ապրիլի 24-ին Երևան կժամանի մեծաքանակ պատվիրակությամբ

ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանիեն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին ժամանելու է Երևան։ Նրան ուղեկցելու է ֆրանսիական պատվիրակության մոտ 100-120 անդամ:

Նա նաև հավելել է, որ այս այցով Օլանդը նպատակ է հետապնդում հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ուղերձ հղել, որ նման ցեղասպանություններն այլևս երբեք չկրկնվեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը հայտնել էր, որ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24–ին և 25–ին հայաստանցի և ադրբեջանցի իր պաշտոնակիցների հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։