Լրահոս

23.03.2015 13:05


22–ամյա երիտասարդն ինքնասպան է եղել

22–ամյա երիտասարդն ինքնասպան է եղել

Lorinews.am-ի տեղեկություններով, Մեծ Պարնի գյուղում ինքնասպան եղածը 1993թ-ին ծնված Ա.Ա.-ն է, ապրում էր մոր ու քրոջ հետ:

Տղայի կախված մարմինը հայտնաբերել են հարակից շինության մեջ: Մեծ Պարնիի գյուղապետ Գագիկ Պալյանը նշեց, որ ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, ապրում են տնակում.«Հայրը տարիներ առաջ ամուսնացել ու գնացել էր ուրիշ գյուղում ընտանիք կազմել, քույրը մանկատանն է մեծացել, չափահաս դառնալուց հետո տեղափոխել են ընտանիք»,-ասաց գյուղապետը, հավելելով, որ ի տարբերություն քրոջ, ինքնասպան եղած տղայի մոտ որևէ տարօրինակ բան չեն նկատել:

Մանրամասները՝ Lorinews.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը