Լրահոս

23.03.2015 12:39


Վիճաբանության ժամանակ գարեջրի շշով հարվածել է գլխին

Վիճաբանության ժամանակ գարեջրի շշով հարվածել է գլխին

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 22-ին՝ ժամը 17.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1949 թ. ծնված Մելիք Հ.-ն և հայտնել, որ իրենց շենքի դիմացի խանութը դանակահարված տղա է մտել:
Ժամը 18.40-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ գլխի սալջարդ վնասվածքով բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Սերգեյ Ա.-ն և հայտարարել, որ հարվածել են գլխին:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 17.30-ին, Երևանի Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 30 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ իր ծանոթ, 1990 թ. ծնված Վահան Ս.-ն, գարեջրի շշով հարվածել է գլխին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը