Լրահոս

23.03.2015 13:09


Գողացել էր գազի կաթսա, ջեռուցման տաքացուցիչ, կանացի պայուսակներ և կոշիկներ

Գողացել էր գազի կաթսա, ջեռուցման տաքացուցիչ, կանացի պայուսակներ և կոշիկներ

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 11-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել 1986 թ. ծնված Արմեն Հ.-ի կողմից Մելքումով փողոցի տներից մեկից գազի 2 կաթսա, ջեռուցման 13 տաքացուցիչ, կանացի պայուսակներ և կոշիկներ գողանալու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա փետրվար ամսին նշված փողոցում գտնվող մի կիսակառույց շինությունից գողացել է 150 մետր եռակցման մալուխ:
Տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել:
Վնասի չափը պարզվում է:
Արմեն Հ.-ն կալանավորված է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը