Աշխարհ

23.03.2015 10:21


Սնոուդեն. «Համընդհանուր լրտեսումը չի կանխարգելել և ոչ մի ահաբեկչություն»

Սնոուդեն. «Համընդհանուր լրտեսումը չի կանխարգելել և ոչ մի ահաբեկչություն»

ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված զանգվածային լրտեսումները չապացուցեցին իրենց արդյունավետությունը. չկանխարգելվեց և ոչ մի ահաբեկչություն։ Այս մասին, «Վեստի»–ի փոխանցմամբ, շվեյցարական «RTS» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ազգային անվտանգության նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը։

Վերջինի խոսքերով՝ ԱՄՆ նախագահն իրավասու է գրչի մի հարվածով վերջ դնել ամերիկացիների հեռախոսազանգերի գաղտնալսումներին։

«Ամենամեծ ողբերգությունը 2001թ. սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունից հետո այն է, որ ամերիկյան կառավարության քաղաքականությունը հեռացել է փաստերից,–նկատել է նախկին գործակալը։–Նա պատերազմ է սկսել կեղծ տեղեկատվության հիման վրա, որի մասին պետության բարձրագույն մարմիններն, անկասկած, գիտեին»։

Հիշեցնենք՝ Էդվարդ Սնոուդենն ԱՄՆ–ը լքեց՝ լրատվամիջոցներին փոխանցելով Ազգային անվտանգության գործակալության գործունեության մասին հսկայական գաղտնի տեղեկատվություն, որը ցնցեց միջազգային հանրությանը. գործակալությունը գաղտնալսել էր 35 պետության ղեկավարների հեռախոսազրույցները, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը