Լատվիայում սպագետտիից կամուրջ են պատրաստել (լուսանկարներ)
Լատվիացի ուսանողների՝ սպագետտիից կառուցած կամուրջը կարող է պահել 476 կգ ծանրություն։ Այս մասին, «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ, ասել է Ռիգայի տեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդարանի գիտական բաժնի ղեկավար Սանդիս Էգլիտիսը։
Համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ֆակուլտետում արդեն 6–րդ անգամ է անցկացվում սպագետտիից կառուցված կամուրջների մրցույթը։
Այս տարի մրցույթին մասնակցել է 18 կրթական հաստատությունից 100 ներկայացուցիչ։
Առաջին տեղը զբաղեցրել է «JAM»–ը՝ 476,14 կգ արդյունքով, որին չի բավականացրել 8 կգ–ից քիչ ավելի Լատվիայի նոր ռեկորդի համար։
Լավագույն «կամրջաշինարարները» Լատվիան կներկայացնեն Վարշավայումմայիսի 22–ին կայանալիք «RECCS 2015»–ին՝ Սպագետտիից պատրաստված կամուրջների աշխարհի առաջնությանը։
Լատվիայում սպագետտիից կամուրջ են պատրաստել (լուսանկարներ)
Լատվիացի ուսանողների՝ սպագետտիից կառուցած կամուրջը կարող է պահել 476 կգ ծանրություն։ Այս մասին, «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ, ասել է Ռիգայի տեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդարանի գիտական բաժնի ղեկավար Սանդիս Էգլիտիսը։
Համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ֆակուլտետում արդեն 6–րդ անգամ է անցկացվում սպագետտիից կառուցված կամուրջների մրցույթը։
Այս տարի մրցույթին մասնակցել է 18 կրթական հաստատությունից 100 ներկայացուցիչ։
Առաջին տեղը զբաղեցրել է «JAM»–ը՝ 476,14 կգ արդյունքով, որին չի բավականացրել 8 կգ–ից քիչ ավելի Լատվիայի նոր ռեկորդի համար։
Լավագույն «կամրջաշինարարները» Լատվիան կներկայացնեն Վարշավայում մայիսի 22–ին կայանալիք «RECCS 2015»–ին՝ Սպագետտիից պատրաստված կամուրջների աշխարհի առաջնությանը։
7or.am