Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը ՌԴ–ից պահանջել է վերադարձնել Ղրիմն Ուկրաինային
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ ՀամմոնդըՌուսաստանին կոչ է արել «վերադարձնել Ղրիմն Ուկրաինային»։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»։
«2014թ. մարտին Ղրիմի միացումը ՌԴ–ին անօրինական էր և շարունակում է այդպիսին մնալ նաև 2015թ. մարտին. Ռուսաստանը պետք է վերադարձնի Ղրիմը,– ասվում է թերակղզու՝ ՌԴ–ին միանալու 1–ամյակի կապակցությամբ արված հայտարարությունում։– Անթույլատրելի է Ռուսաստանի կողմից ուժ կիրառելը սահմանների փոփոխության համար. նման գործելաոճը սպառնում է միջազգային անվտանգությանը և ծանր հետևանքներ կարող է ունենալ պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանող օրենսդրական կարգի համար։ Մենք չենք ընդունում անցյալ տարվա հանրաքվեն, որը կիրառվել է հողերի նվաճման նպատակով»,–նշել է Համմոնդը։
Հիշեցնենք՝ 2014թ. մարտի 16–ին Ղրիմում կայացած հանրաքվեին ՌԴ–ին միանալուն կողմ քվեարկեց բնակչության 96,77%–ը։
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը ՌԴ–ից պահանջել է վերադարձնել Ղրիմն Ուկրաինային
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդը Ռուսաստանին կոչ է արել «վերադարձնել Ղրիմն Ուկրաինային»։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»։

7or.am