Կարծիք

22.03.2015 17:05


Հ.Ռոստոմյան. «Ապատեղեկատվությունը գրավիչ է միմիայն վերնագրի շնորհիվ»

Հ.Ռոստոմյան. «Ապատեղեկատվությունը գրավիչ է միմիայն վերնագրի շնորհիվ»

Հայտարարությունս «Lragir.am»-ում հրապարակված «Armenia Will Make Baku's Day: Safarov Will Light Olympic Fire» (Հայաստանը գնալու է Բաքու, Սաֆարովը վառելու է օլիմպիական կրակը) վերնագրով հոդվածի առիթով է:

Անորակ այս ապատեղեկատվությունը գրավիչ է միմիայն վերնագրի շնորհիվ, քանի որ ընթերցելով հոդվածը՝ պարզ է դառնում, որ այն ուղղակի հեղինակի ենթադրությունների տիրույթից է: Սակայն, հաշվի առնելով հարցի կարևորությունը և նրբությունը, ես անմիջապես հեռախոսազրույց եմ ունեցել Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Պատրիկ Հիկեի հետ և տարակուսանքս հայտնել տարածված տեղեկատվության վերաբերյալ: Պարոն Հիկեն կտրականապես հերքելով այդ փաստը՝ միաժամանակ, բացառել է, որ խաղաղության, արդարության և համերաշխության գաղափարներով առաջնորդվող կառույցը՝ ԵՎՕԿ-ը, կարող է իր կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ թույլ տալ մարդասպանի մասնակցությունը:

Ես կոչ եմ անում լրատվամիջոցներն, մարզաշխարհի ներկայացուցիչներին և մեր բոլոր հայրենակիցներին՝ եկեք լինենք զուսպ և հավասարակշռված Եվրոպական խաղերի վերաբերյալ մեր բոլոր հայտարարություններում և գնահատականներում: Միայն դրանով մենք կնպաստենք մեր մարզիկների հաջող և հաղթական մասնակցությանն այդ խաղերին:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1417515235228268&id=100009094162972&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը