ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շտապ խորհրդակցություն է հրավիրելու Եմենի հարցով
Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շտապ քննարկում է հրավիրելու Եմենում առկա ճգնաժամի հարցով։ «INTERFAX»–ը հայտնում է, որ միջազգային հանրությունը որոշում պետք է ընդունի՝ ինչպես վարվել արաբական այդ երկրում իրավիճակի սրման հարցով։
Խորհրդակցությունը հրավիրվելու է երևանյան ժամանակով 23:00–ին։ Բաց քննարկումից հետո խորհրդակցությունը կշարունակվի առանց ԶԼՄ–ի ներկայության։ Ելույթ են ունենալու Եմենի և Քաթարի ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ անցնող շաբաթ Եմենում խռովություններ են սկսվել։ Հինգշաբթի օրը Ադենա օդանավակայանում 2011թ. Եմենի գահընկեց արված նախագահ Ալի Աբդուլայի կողմնակիցները փոխհրաձգություն էին սկսել, պայթյուն էր որոտացել։
Ուրբաթ օրը ահաբեկիչները երեք պայթյուն էին իրականացրել Սանա քաղաքի մզկիթներում։ Զոհերի թիվը հասել էր 140–ի։
Այս դեպքերից հետո ԱՄՆ որոշում կայացրեց Ալ–Անադ ավիաբազայից տարհանել իր 100 հատուկ ջոկատայիններին։ Տարհանվել է նաև բրիտանազի 16 զինվորական։

7or.am