Լրահոս

22.03.2015 11:33


Ահաբեկչություն Թունիսում. հրապարակվել է թանգարանի տեսախցիկի տեսագրությունը

Ահաբեկչություն Թունիսում. հրապարակվել է թանգարանի տեսախցիկի տեսագրությունը

Թունիսի թանգարանում ահաբեկչության կազմակերպման կասկածանքով արդեն իսկ ձերբակալվել է 20 մարդ։ Ինչպես հայտնում է «Россия 24»–ը, քննությունը կարծում է, որ նրանցից առնվազ 10–ը կապված են ահաբեկչական տարբեր խմբավորումների հետ։

Բացի այդ, ձերբակալվածներից մեկի ծնողները պնդում են, որ իրենց որդին ոչ թե ահաբեկիչ է, այլ զոհ։

Ոստիկաններին հաջողվել է ձեռք բերել Բրադո թանգարանի տեսախցիկի տեսագրությունը։ Կադրերում երևում է, թե ինչպես են զինված երկու տղամարդ մտնում թանգարանի ցուցասրահներից մեկը։ Ավելի ուշ, նրանք երկուսն էլ ոչնչացվել են իրավապահների հատուկ գործողության ժամանակ։

Իսկ զոհված ռուս զբոսաշրջիկ Գալինա Պոտապենկոյի դին մոտ օրերս կտեղափոխեն Իտալիա, որտեղ նա բնակություն էր հաստատել վերջին տարիներին։

Ռուս մեկ զբոսաշրջիկ էլ ձեռքից էր վիրավորում ստացել։

Հիշեցնենք, որ Թունիսի թանգարանում ահաբեկչությունը տեղի էր ունեցել մարտի 18–ին։ Զոհվել էր 21, վիրավորվել՝ 40 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը