Մարտի 22-ին, ժամը 01.12-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Սուզուկի» մակնիշի 28LS287 պ/հ, «Մերսեդես» մակնիշի 27MM277 պ/հ և «Օպել» մակնիշի 34LC470 պ/հ ավտոմեքենաները. տուժածներ՝ Կ. Մ.-ն (մոտ 31 տ.) և Կ. Զ.-ն (հայտնի չէ, որ ավտոմեքենաներից) տեղափոխվել են «Թիվ 1» համալսարանական ԲԿ, որտեղ Կ.Մ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Կ.Զ. առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Լ. Բ.-ն տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Բախվել են «Սուզուկի»–ն, «Մերսեդես»–ը և «Օպել»–ը
Մարտի 22-ին, ժամը 01.12-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Սուզուկի» մակնիշի 28LS287 պ/հ, «Մերսեդես» մակնիշի 27MM277 պ/հ և «Օպել» մակնիշի 34LC470 պ/հ ավտոմեքենաները. տուժածներ՝ Կ. Մ.-ն (մոտ 31 տ.) և Կ. Զ.-ն (հայտնի չէ, որ ավտոմեքենաներից) տեղափոխվել են «Թիվ 1» համալսարանական ԲԿ, որտեղ Կ.Մ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Կ.Զ. առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Լ. Բ.-ն տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: